Քարդաշյան ընտանիքը տոնել է Քայլի Ջեների 19 ամյակը (լուսանկարներ)
LifeTert.am-ը գրում է .
Անցած կիրակի հանրահայտ հեռուստաընտանիքը իրեն բնորոշ շուքով տոնել է իր ամենափոքր անդամի՝ Քայլի Ջեների ծննդյան տոնը: Ռեալիթի աստղերի ընտանիքը գրեթե իր ողջ կազմով հավաքվել էր Արևմտյան Հոլիվուդում գտնվող Nice Guy ակումբում: Քրոջը շնորհավորելու համար եկել էին, Քիմ, Քլոե և Քորթնի Քարդաշյանները, Քենդել Ջեները: Երեկույթին ներկա էր նաև 60-ամյա Քրիս Ջեները իր 34-ամյա ընկեր Քորի Գեմբլի հետ:
Քայլի Ջեների ծննդյան օրը օգոստոսի 10-ին է, սակայն ընտանիքը որոշել է տոնել այդ իրադարձությունը 10 օր շարունակ:



