«Սասնա ծռեր» խմբի երկու անդամներին կալանավորեցին
Ուշադրության կենտրոնում«Սասնա ծռեր» խմբի անդամներ Սմբատ Բարսեղյանի եւ Վարդան Գերավետյանի նկատմամբ քիչ առաջ Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը։
«Սասնա ծռեր» խմբի անդամներն ավելի ուշ տեղափոխել էին դատարան:
Սմբատ Բարսեղյանին եւ Վարդան Գերավետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.Օր 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):
Նրանք իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում։