Վթար Հայրավանք գյուղի մոտ
ՀասարակությունՕգոստոսի 2-ին, ժամը 16.45-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Սեւան-Գավառ ավտոճանապարին՝ Հայրավանք գյուղի մոտակայքում, բախվել են «Mercedes-ML» մակնիշի 57 MM 557 պետհամարանիշով (վարորդ Ա. Ե.) եւ «ԵրԱԶ» մակնիշի 11 OL 325 պետհամարանիշով (վարորդ Ս. Ա., ծնվ. 1963 թ.) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով վերջինս կողաշրջվել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւոր Ա. Ա.-ն (ծնվ. 1986 թ.) տեղափոխվել են Գավառ քաղաքի ԲԿ։
Բժիշկներիը տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար։