Ինձ կգտնեք բերդ տանող ճանապահի մոտ գտնվող կիսակառույցում. ի՞նչ է գրել ինքնասպանության փորձ կատարածը (լուսանկար)
ՀասարակությունՎանաձորում այսօր՝ օգոստոսի 2-ին, ինքնասպանության փորձ կատարած «Վանաձոր» ՔԿՀ աշխատակիցն այդ քայլին գնալուց առաջ մի քանի գրություն է թողել: Գրություններից մեկում աշխատակիցը նախ հայտնում է, թե որտեղ է ինքնասպանություն գործելու. «Ինձ կգտնեք բերդ տանող ճանապահի մոտ գտնվող երկու կիսակառույց բետոնե շենքի մեջ, այդ կառույցի դիմաց կան 2 կամ 3 զիբիլի ամաններ, ինձ մոտ հեռախոս կա»,-գրել է նա ու նշել նաեւ այն հեռախոսահամարը, որը իր մոտ է եղել:
Հաջորդ գրության մեջ Հարություն Հ.-ն նշում է, որ իր այս քայլի մեջ որեւէ մեկին պետք չէ մեղադրել: Ըստ նրա՝ միակ մեղավորը պետությունն է, որի պատճառով էլ մեծ վարկեր է կուտակել: Գրության կողքին դրել է նաեւ վարկային փաստաթղթերը: Ինքնասպանության փորձ կատարած աշխատակիցը գրություններից մեկն էլ թողել է հագուստի վրա, խնդրելով մահվանից հետո իրեն հուղարկավորել այդ հագուստով:
Նշենք, որ Հարությունին հայտնաբերել են ծառայակից ընկերները, որոնք առավոյան տեսել են, որ իրենց գործընկերը չի ներկայացել աշխատանքի: Այցելել են բնակարան, տեսել գրություններն ու շտապել նշված հասցե, որտեղ էլ նրան հայտնաբերել են արնաշաղախ վիճակում՝ պարանոցի եւ ձեռքերի հատվածում կտրած վերքերով: Հարությունն ամուսնալուծված է, բնակվում է միայնակ, երեխաներ չունի:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Ալեն Գրիգորյանի