Լոս Անջելեսում քանդել են Մերիլին Մոնրոյի տունը
LifeԼոս Անջելեսում քանդել են հայտնի տունը, որտեղ ապրել է ամերիկացի դերասանուհի, սեքս-խորհրդանիշ Մերիլին Մոնրոն՝ առաջին անգամ այս քաղաք տեղափոխվելուց հետո, գրում է Вести-ն։
«Բուլդոզերները տան մոտ են եկել երկուշաբթի, իսկ արդեն չորեքշաբթի նախկին տնից մնացել է միայն աղբակույտը։ Դրա տեղում կկառուցվի բազմահարկ բնակելի շինություն»,- հայտնում է ABC-ն։
Դերասանուհու բազմաթիվ երկրպագուների՝ տունը պահպանելու փորձերն ապարդյուն են եղել։
Լոս Անջելեսի պատմական ժառանգության հանձնաժողովի հատուկ լսումները նշանակված են եղել հունիսի 18-ին։ Այնտեղ ներկայացվել է շինությանն ազգային ժառանգության կարգավիճակ շնորհելու հարցը, սակայն տարածքի սեփականատերերը չեն սպասել լսումներին և քանդել են Մոնրոյի տունը։ Դատարանն արդեն նրանց գործողություններն «օրինաչափ» է անվանել։