ՌԴ-ի, Իրանի և Ադրբեջանի նախագահներն օգոստոսի 8-ին Բաքվում կքննարկեն համագործակցության հարցեր
Միջազգայինուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոուհանին եւ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Բաքվում կքննարկեն կապերի կարգավորման, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազգային քաղաքականության հարցեր:
«Սպասվում է, որ Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոուհանին և Իլհամ Ալիևը կքննարկեն տարածաշրջանային ու միջազգային քաղաքականության հրատապ հարցերը, պրակտիկ համագործակցության կարգավորման հեռանկարները, մասնավորապես, էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտներում»,-հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ինչպես նշել են ՌԴ նախագահի վարչակազմում՝ նման ձևաչափով հանդիպումը կդառնա առաջինը:
«Բաքվում գտնվելու ընթացքում պլանավորված են նաև Ռուսաստանի նախագահի առանձին երկկողմ բանակցությունները Ադրբեջանի և Իրանի նախագահների հետ»,-հավելել են մամուլի ծառայությունում: