Շոգը սպանում է ճապոնացիներին
ՄիջազգայինՃապոնիայում վերջին մեկ շաբաթում առնվազն 4.1 հազար մարդ է հիվանդանոցում հայտնվել ջերմային հարվածներով, նրանցից ութը մահացել են, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի գլխավոր հրշեջ ծառայությունը:
Ապրիլի վերջից շոգի պատճառով հոսպիտալացվել է գրեթե 25 հազար մարդ՝ մեծ մասը տարեց մարդիկ:
Շոգ եղանակը Ճապոնիայում սկսվել է հունիսի կեսերից: Օդի ջերմաստիճանը հասնում է մինչեւ +35-ի, ըստ Ցելցիուսի: Չնայած անձրեւների շրջանի ավարտին, Տոկիոյում պարբերաբար ամպրոպներ են լինում, ինչի պատճառով իրավիճակը ավելի՛ է վատանում ավելորդ խոնավությամբ: