ԱՄՆ-ում արտոնել են նոր ատոմային ռումբի ստեղծումը
ՄիջազգայինԱՄՆ-ի Միջուկային անվտանգության ազգային վարչությունն արտոնել Է B61-12 ատոմային ռումբի արդիականացված տարբերակի արտադրության ինժեներական փուլին անցումը, տեղեկացնում է BBC-ն:
Մարտագլխիկի առաջին արդիականացված տարբերակը պլանավորում են թողարկել 2020 թվականին: Դրանից անմիջապես հետո կսկսվի զանգվածային թողարկումը, ասված է վարչության հայտարարության մեջ:
B61-12 մարտագլխիկը կպատրաստվի նոր բաղադրիչներից, ինչը թույլ կտա 20 տարով ավելացնել դրա աշխատանքի ժամկետը:
«Այսօր B61 շարքի ռումբերում օգտագործվում են ԱՄՆ-ի բանակում ամենահին բաղադրիչները»,- հայտարարել է վարչության ղեկավար Ֆրենկ Կլոցը:
B61 շարքի ռումբն ԱՄՆ-ի ռազմավարական միջուկային ուժերի հիմնական ջերմամիջուկային զենքն է: