«Չեմ հերքում, որ նախկինում` մինչ ամուսնանալս, .... ». թեմայի շուրջ Մարիամն անկեղծացել է
LifeBravo.am-ը գրում է .
Մարիամ Մելիքյանի արտաքինը կրկին հայտնվել է քննարկումների կիզակետում: Հեռուստատեսային նախագծերից հայտնի դերասանուհին այս անգամ մեղադրվում է շուրթերը մեծացնելու հարցում կանգ չառնելու համար:):
«Չեմ հերքում, որ նախկինում` մինչ ամուսնանալս, մի փոքր ուղղել եմ շրթունքներիս ձեւը` դրանց ծուռ եւ անհավասար լինելու պատճառով»,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Մարիամը` նշելով, որ վերջին շրջանում, սակայն, շրթունքների ծավալը չի մեծացրել.«Բալիկիս ծննդից հետո որեւէ փոփոխություն չեմ արել, իսկ նման տպավորություն ստեղծվել է շրթներկիս պատճառով: Հաստատ գեղեցկությունս թուրք մասնագետի չէի վստահի:)»:
Նրանից հետաքրքրվել ենք նաեւ, թե ինչպես է վերաբերվում իր հասցեին հնչող քննադատություններին.«Բացարձակ ուշադրություն չեմ դարձնում, անգամ չեմ կարդում: Պարապ մարդիկ որեւէ կերպ պետք է իրենց օրը լցնեն, ոմանք էլ ինձնով են ապրում ու օր ու գիշեր հետեւում: Նրանց գրած մեկնաբանություններից չեմ վիրավորվում, որովհետեւ իրոք ունեն նախանձելու առիթ»:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամի անձնական արխիվից

