Նոր մանրամասներ` Քիմի և Քանյեյի երևանյան այցից. Պարզվում է Քանյեին Երևանում հետապնդել են
LifeReplik.am-ը գրում է.
Մոսկվայի բնակիչ Բագրատ անունով մի տղա Երևանում մի քանի օր շարունակ հետապնդել է Քիմի Քարդաշյանի ամուսին Քանյե Ուեսթին, որպեսզի վերջինս թողնի իր ստորագրությունը Բագրատի Yeezy Boost սպորտային կոշիկների վրա: Այս կոշիկները Ուեսթը վաճառքի է հանել Nike-ի հետ միասին, հայտնում է Complex-ը:
Բագրատը պատմել է, որ իմանալով Ուեսթի Երևան գալու մասին, ինքը ևս որոշել է ժամանել Հայաստան:
Ռեփերին մոտենալու Բագրատի առաջին երկու փորձերը տապալվել են: Ի վերջո ծանոթների օգնությամբ Բագրատը կարողացել է մոտենալ երևանյան ռեստորաններից մեկում ճաշող Քիմին և Քանյեին ու հասել է այն բանին, որ Քանյեն ստորագրել է իր կոշիկների վրա: Դրանից հետո Բագրատը 10 հազար դոլար նախնական գնով վաճառքի է հանել կոշիկներից մեկը:
Նյութն ամբողջությամբ՝ Replik.am-ում: