Երթն ավարտվեց «Դատապարտյալների հիվանդանոցի» մոտ (ֆոտոռեպորտաժ)
Ուշադրության կենտրոնումNews.am-ը գրում է .
Ազատության հրապարակից մեկնարկած երթը՝ ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի անդամների, ավարտվեց «Դատապարտալների հիվանդանոցի» մոտ(ֆոտոռեպորտաժ)։
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե երթի մասնակիցները ընթացքում փոխեցին երթուղին եւ որոշվեց գնալ ՔԿՀ-ի մոտ՝ աջակցություն հայտնելու այնտեղ պահվող Պավլիկ եւ Արամ Մանուկյաններին։
Ազատության հրապարակում որոշվել էր երթ անել Սայաթ-Նովա, Նալբանդյան փողոցներով դեպի Հանրապետության հրապարակ եւ ետ վերադառնալ Ազատության հրապարակ, սակայն ընթացքում երթուղին փոխվեց։ Ոստիկանների մեծ խումբ ուղեկցում էր երթի մասնակիցներին։
«Դատապարտյալների հիվանդանոցի» մոտ ցուցարարները վանկարկեցին «Պավլիկ», «Արամ», «Միացում», ապա մի մեծ խումբ նստեց գետնին եւ սկսեց հայրենասիրական երգեր երգել։ Երթի կազմակերպիչները, սակայն, հորդորեցին նստացույց չանել, քանի որ տեղեկություններ ունեն, թե ոստիկանները սադրանք կարող են հրահրել։
Օգոստոսի 2-ին, երեկոյան ժամը 19-ին կրկին հանրահավաք է լինելու Ազատության հրապարակում։


