«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ


«Որ հանկարծ պապայիս չխփեն». զոհված ոստիկանի 9-ամյա աղջիկը դեպքից 2 օր առաջ խաչով թալիսման է գնել հոր համար (տեսանյութ)

Aravot.am-ը գրում է.

Այսօր ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայող, ենթասպա Յուրի Տեփանոսյանի հուղարկավորությունն էր: Նա զոհվել էր ՊՊԾ գնդի տարածքում, ինչպես ոստիկանությունն է տարածել՝ զինված խմբի դիպուկահարի կրակոցից: Հոկտեմբերի 17-ին Յուրի Տեփանոսյանի 30-ամյակն էր լինելու: Թողեց 3 անչափահաս երեխա՝ 6 ամսական Կարենը, 3.5 տարեկան Աշխենն ու 9-ամյա Էլենը: Յուրի Տեփանոսյանի մատին հուղարկավորելուց առաջ հարազատները արցունք թափելով մի սեւ ուլունք փաթաթեցին՝ ասելով՝ քո թալիսմանը քեզ հետ լինի: 

Aravot.am-ի հետ հետ զրույցում զոհված ոստիկանի տատիկը՝ Օֆելյա Չախալյանը պատմեց, որ խաչով թալիսմանը հոր հետ կատարված դժբախտ դեպքից առաջ նրա 9-ամյա աղջիկն է գնել. «Երկու օր առաջ էր առել, ուշացրեց: Ասում էինք՝ Էլե՛ն ջան, էս խի՞ ես առել, ասեց՝ որ պապաս գա, պապայիս նվիրեմ, որ պապայիս մի հատ մազը չծռվի, հանկարծ պապայիս չխփեն: Էդպես էլ էսօր դրեցինք մատին:

9 տարեկան երեխեն թալիսման էր առել հորը, որ հերը կենդանի մնար: Ով կասեր, որ կես ժամվա մեջ էդ լուրը կգար մեզ: Մենք ասեցինք՝ երեւի վիրավորվել է, գնացինք հիվանդանոց, երեխես արդեն չկար, սառած էր: 5 րոպեում է ինքը հոգին տվել: Ինքը չի էլ զգացել, թե ով է խփել, ոնց են խփել: Մենակ արյան մեջ էր շաղախված: Հենց իր մեքենայով էին բերել հիվանդանոց, դաժե շտապօգնությունով չէին բերել»: Հարազատների պատմելով՝ Յուրի Տեփանոսյանը արտակարգ մարդ էր. «Մի մրջյուն տրորած չկար: Առանց «ջան»-ի ոչ մեկի հետ չէր խոսում, լավ ամուսին էր, լավ մարդ, ոսկի հայր: Աստված լավերին է տանում: Փոքրը 6 ամսական է: Ջահել կինը ո՞նց պիտի ապրի, ինչի՞ համար, հայի ձեռքի՞ց: Թուրքը չի խփել, որ ասենք ՝թուրքը խփեց: Ախր ինքը շատ բարի էր՝ վերին աստիճանի»: Տատիկը պատմեց, որ Յուրի Տեփանոսյանը իր աշխատանքը շատ է սիրել. «Այնքան մեդալներ ու պատվոգրեր է ստացել, տանն է բոլորը: Այս տարի ինքը վերջացրեց իրավաբանականը, դիպլոմը պետք է ստանար, որ իրեն կոչում տային, աշխատավարձն էլ պետք է բարձրացնեին: Ուրախացել էր, ասում էր՝ տատի ջան, երեխեքիս լավ կպահեմ, բայց մուրազը փորը մնաց»:

Մեր հարցին՝ ի՞նչ երազանքներ ուներ՝ տատիկը պատասխանեց. «Երեխեքին պիտի մեծացներ: Մեծ աղջիկը պարուհի էր, ասում էր՝ աղջկաս պարից չեմ հանի, թող պարուհի դառնա, փոքր աղջիկը 3 տարեկան էր: Շատ էր երազում, որ տղա ունենար, ունեցավ: Տղեն ունեցավ, ինքը գնաց, երեխես չկարողացավ…Ինքն էր ջահել, մենք կմեծացնենք երեխաներին»: Այն վարկածը, թե Յուրի Տեփանոսյանին խփել են նախորդ օրը փոխհրաձգության ժամանակ, հետո փորձել են կոծկել՝ հարազատները հերքում են:

Տատիկի պատմելով՝ «Այդ օրը ինքը եկել է տուն, շորերը փոխել է, լվացվել է: Օրը 2 անգամ գալիս էր, շոր էր փոխում: Ասում էի՝ Յուրո ջան, 2 անգամ ինչի ես անում, ասում էր՝ չէ, տատի ջան, քրտնում եմ, ամբողջ օրն արեւի տակ ենք: Եկավ, երեխեքին տեսավ, զանգել էին, ասել էին՝ Յուրա՛, շուտ արի: Կինն ասել էր՝ մի քիչ էլ մնա, ուշ գնա, ասել էր՝ չէ, ինձ զանգել են, ո՞նց չգնամ, ծառայություն է: Գնաց, կես ժամ հետո ասեցին, որ չկա: Դաժե ինքը իր մեքենայի մեջ նստած՝ թիկունքից խփել էին: Մեքենան կլոր ծակ էր»: 

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան ՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց
Ամենադիտված