Եղջերվապահությունն ու շախմատը սերտ կապ ունեն. գիտնականներ
Ուշադրության կենտրոնումԵղջերվապահությունն ու շախմատը սերտ կապ ունեն, պնդում են պետերբուրգցի գիտնականները: Այս մասին հայտնում է direct-press.ru-ն:
Ըստ մասնագետների՝ խաղն ընդհանրություն ունի կենդանիների խնամքի գործընթացի հետ:
Պետերբուրգի ազգագրության թանգարանում ասել են, որ եղջերվապահությունն անմիջականորեն կապված է շախմատի հետ: Դա բացատրում է փաստը, որ շախմատը սիբիրցի եղջերվապահների սիրելի սեղանի խաղն է: Այս մասին հայտնել է Սիբիրի ազգագրության բաժնի ներկայացուցիչ Վլադիմիր Դավիդովը: Նրա խոսքով՝ Սիբիրի բոլոր բնիկները շախմատի տախտակի մոտ են անցկացնում ազատ ժամանակի մեծ մասը: Փորձագետի խոսքով՝ եղջերվապահությունը կառուցվածքով շատ նման է շախմատի: Կենդանիներով զբաղվելիս պետք է կանխագուշակել նրանց գործողությունները, ցանկացած պահի պատրաստ լինել կենդանիների հարձակումների, ուշադիր լինել:
Բացի դրանից՝ շախմատի նկատմամբ սերը սիբիրցի եղջերվապահների շրջանում կարող է պայմանավորված լինել խաղի ծագմամբ: Խաղն այդ շրջան է հասել հենց հայրենիքից՝ Հնդկաստանից:
Աղբյուրը՝ BlogNews.am