Բավարիայի արքայազնի հեքիաթային հարսանիքը (լուսանկարներ)
LifeWnews.am-ը գրում է.
Մեր օրերում շքեղ եւ հեքիաթային հարսանիքներ հաճախ են կազմակերպվում։ Բավարիայի արքայազն Ֆրանց Ալբրեխտ ցու Էթինգեն-Շպիլբերգի ու բարոնուհի Կլեոպատրա ֆոն Ադելսհայմ ունդ Էրնեստի հարսանիքը դրանցից մեկն է։
Զույգը ծանոթացել է հինգ տարի առաջ՝ ընդհանուր ընկերոջ ծննդյան տոնի ժամանակ, իսկ 2016 թավականի հուլիսի 28-ին ամուսնացել են։
Հարսնացուն կրել է Luisa Beccaria բրենդի հարսանեկան զգեստ։ Պսակադրության արարողությունից հետո նորապսակներն ուղևորվել են հարսնացուի հորը պատկանող ամրոցը, որտեղ նրանց դիմավորել ու շնորհավորել է 800 հյուր՝ արքայազն Հարրիի ու հարսնացուի ընկերուհի Բեատրիս Բորոմեո Կազիրագիի գլխավորությամբ։
Ամրոցի մի մասը վերածվել է հեքիաթային անտառի տեսքով զարդարված պարահրապարակի, որտեղ հյուրերին զվարճացրել է իտալացի դիջեյ Մատեո Չեկարինին։







