Թեհրանը երեք պետությունների է կասկածում միջուկային ծրագրի մասին արտահոսք կազմակերպելու մեջ
ՄիջազգայինԹեհրանը երեք պետությունների է կասկածում Իրանի միջուկային ծրագրի մասին արտահոսք կազմակերպելու մեջ, հայտնում է ISNA–ն՝ վկայակոչելով Իրանի ատոմային էներգիայի հարցերով կազմակերպությանը:
«Մենք բողոք ենք հայտնել այդ միջադեպի կապակցությամբ: Մենք չենք վախենում փաստաթղթի ամբողջական հրապարակումից, բայց այն չպետք է այդքան արագ հայտնվեր համաշխարհային լրատվամիջոցների տրամադրության տակ»- նշել է կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Կամալվանդին:
Ավելի վաղ «Ասոշիեյթիդ փրես» գործակալությունը գաղտնի փաստաթղթի հիման վրա հրապարակել է հաղորդագրություն այն մասին, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հիմնական սահմանափակումնները կթեթեւանան արդեն 11-13 տարի անց: Այդ ժամանակ պետությունը կկարողանա մոտ 5060 ոչ այնքան արդյունավետ ցենտրիֆուգները փոխարինել ավելի կատարելագործված սարքավորումներով, ինչը գործակալության տվյալներով մեկ տարուց վեց ամսի կկրճատի այն ժամանակը, որը անհրաժեշտ է իրանական միջուկային ռումբ ստեղծելու համար:
Թեհրանը համարում է, որ փաստաթուղթը հրապարակվել է ՄԱԳԱՏԷ-ի մեղքով, ու կազմակերպությունը դրանով իսկ խախտել է Իրանի ու միջազգային միջննորդի միջեւ պայմանավորվածությունը: ՄԱԳԱՏԷ-ն հերքել է այդ մեղադրանքը: