Կվիրիկաշվիլի. Վրաստանը երբեք չի համակերպվի իր տարածքների բռնազավթման հետ
ՄիջազգայինՎրաստանը երբեք չի համակերպվի իր տարածքների բռնազավթման հետ: Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին բնակչության հետ հանդիպման ժամանակ Գորիում, որտեղ ներկայացնում էր Շիդա Քարթլի տարածքում մեծամասնական թեկնածուներին, հայտնում է «Վրաստան օնլայնը»:
Նրա խոսքով, այսօր Վրաստանը կանգնած է մեծ մարտահրավերների առաջ ու մեծ ջանքեր են պահանջվում ՝ այս դժվարությամբ ձեռքբերված խաղաղությունը պահպանելու համար: «Վրացիները ոչ անցյալի, ոչ էլ ապագայի հանդեպ իրավունք չունեն հապշտապ որոշումներ կայացնել: Մենք չպետք է կրկնենք անցյալի սխալները: Սակայն մենք երբեք չենք համակերպվի մեր տարածքների բռնազավթման հետ, ու բոլոր խաղաղ ճանապարհներով կպայքարենք մեր երկրի միասնականության համար»,- հայտնել է Կվիրկաշվիլին: Նրա խոսքով, առանց Վրաստանի միավորման վերջնական հաղթանակ լինել չի կարող, իսկ այն սկսվում է «աբխազ ու օսեթ եղբայրների հետ» հաշտեցումից: