ԻՊ-ն սպառնում է սպանել Պուտինին
HeaderԻՊ զինյալները ինը րոպե տեւողության տեսոհոլովակ են ձայնագրել Ռուսաստանի հասցեին սպառնալիքներով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: YouTube-ում հրապարակված իրենց տեսահոլովակում ահաբեկիչները կոչ են անում ջիհադ սկսել Ռուսաստանում, նաեւ սպառնում սպանել նախագահ Վլադիմիր Պուտինին:
Այս պահին անհնար է պարզել, թե ով է տեսահոլովակի հեղինակը եւ ով է այն հրապարակել համացանցում: