Նազելի Սահակյան.«Ճիշտ մարզվելով` սեքսուալ տեսք ես ունենում»
LifeBravo.am-ը գրում է .
Էմին Արիստակեսյանն իր հեղինակային նոր ֆոտոշարքում ցուցադրում է մարզված մարմնի գեղեցկությունը: BRAVO.am-ի լուսանկարչի ֆոտոօբյեկտիվի առջեւ է հայտնվել Նազելի Սահակյանը, որը շուրջ 3 տարի զբաղվում է ֆիտնեսով, նաեւ մարզում է մյուսներին։
32-ամյա ֆիտնես-մարզչի առաջին համարձակ ֆոտոշարքն է.«Եթե մարմինդ ճիշտ ես մարզում, ապա պահպանում ես կանացիությունդ եւ սեքսուալ տեսք ես ունենում: Բայց եթե չափն անցնում ես, տղամարդուն հատուկ մկաններ ես ձեռք բերում, ինչն այդքան էլ գեղեցիկ չէ։ Նկատել եմ, որ վերջերս կանայք ավելի շատ են ձգտում մարզվել, իսկ առաջ կարծրատիպ կար, թե մկանները կոպտացնում են մարմինը։ Ամեն մարդ պետք է առողջ ապրելակերպի իր տարբերակն ընտրի»,-նշել է Նազելին:
Նա պատմել է, որ հանգամանքների բերումով է հայտնվել մարզասրահում, հասկացել է, որ ֆիտնեսն իր սիրելի մարզաձեւն է, իսկ մինչ այդ սպորտով չի զբաղվել. «Մարզվելը հոգեբանության ու ինքնագնահատականի վրա դրական է ազդում, սթրեսներից ազատում է, հակադեպրեսիոն միջոց է։ Մարզվելիս ինքդ քեզ ավելի շատ ես դուր գալիս։ Մարմնի ճիշտ կառուցումը վկայում է կնոջ կամ տղամարդու աշխատասիրության ու համառության մասին»։

