ԵԱՏՄ երկրներում գյուղմթերքների արտադրության ծավալն աճել է 2,7 տոկոսով
ՄիջազգայինԵվրասիական տնտեսական միության անդամ երկրներում 2016 թվականի հունվար-հունիս ամիսներին, նախնական տվյալներով, 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գյուղմթերքների արտադրության ծավալն աճել է 2,7 տոկոսով: Այս մասին տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի լրատվական ծառայությունից:
Առավել մեծ աճ արձանագրվել է Հայաստանում և Բելառուսում' կազմելով 3,3 տոկոս, Ղազախստանում' 2,7 տոկոս, Ղրղզստանում' 2,9 և Ռուսաստանում'2,6 տոկոս:
2016 թվականի առաջին կիսամյակում աճ է գրանցվել նաև անասնապահության ոլորտում: Խոշոր եղջերավոր անասունների և թռչունների աճը կազմել է 5,4 տոկոս, կաթի արտադրությանը' 0,6, ձվինը' 2,3 տոկոս: