Ռեկորդ Instagram-ում. մեկ օրում Դեւիդ Բեքհեմի էջին բաժանորդագրվել է մեկ միլիոն օգտատեր
LifeՄայիսի 2-ին ռեկորդային թվով բաժանորդագրված օգտատեր է գրանցվել Դեւիդ Բեքհեմը Instagram-ի էջին։ Այդ օրը Բեքհեմը նշում էր ծննդյան 40-ամայկը եւ հաշիվ էր բացել Instagram-ում։ Harpersbazaar-ը նշել է, որ հենց առաջին օրը նրա էջին բաժանորդագրվել է մեկ միլիոնից ավելի օգտատեր։ Այժմ նրանց թիվը հասնում է 5 միլիոնի։
Փաստորեն Բեքհեմը ռեկորդ է սահմանել Instagram-ում՝ գերազանցելով Էմմա Ուոթսոնին (2 օրում՝ միլիոն)։
Բեքհեմի հրապարակած առաջին լուսանկարը առավոտյան արված սելֆին էր (նյութի գլխավոր լուսանկարը)։