Կաննա կղզում առաջին անգամ գողություն է եղել
Ուշադրության կենտրոնումՇոտլանդիայի ափամերձ Կաննա կղզում անհայտ անձինք խանութ են կողոպտել։ Կղզու վրա բնակվում է մոտ 30 մարդ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Գողերը տարել են քաղցրավենիք եւ 6 բրդե գլխարկ։ Կողպեքը կոտրելու անհրաժեշտություն չի եղել, քանի որ խանութի տերը երբեք չի փակել դուռը։
Այս գողությունը կղզում վերջին 50 տարիներին կատարած առաջին հանցագործոթյունն էր։ Վերջին անգամ այստեղ ոստիկանությունը գողություն է հետաքննել 1960-ական թթ.։
Կաննան շոտլանդական Ներքին Հեբրիդյան կղզեխմբին պատկանող կղզի է, որն ունի 7 կմ երկարություն, 1.5 կմ լայնություն։
Աղբյուրը՝ Orer.am