Հնդկաստանում շենքի փլուզման հետևանքով ինը մարդ է զոհվել. ANI
ՄիջազգայինՀնդկաստանում առնվազն ինը մարդ զոհվել և ավելի քան տասը վիրավորվել է շենքի մասնակի փլուզման հետևանքով: Այս մասին հաղորդել է ANI գործակալությունը: Վերջինիս տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Հնդկաստանի Փունա քաղաքից ոչ հեռու:
Գործակալության տեղեկատվությամբ՝ խոսքը վերաբերում է կառուցվող շենքի մասնակի փլուզմանը: Պատահարի պատճառները չեն հայտնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: