Աշխարհը գտնվում է պատերազմական դրության մեջ. Ֆրանցիսկոս պապ
ՄիջազգայինՀռոմի Ֆրանցիսկոս պապի կարծիքով՝ Եվրոպայում ջիհադիստական գրոհների վերջին ալիքն այն բանի ապացույցն է, որ աշխարհը գտնվում է պատերազմական դրության մեջ:
Սակայն, ինչպես նա պարզաբանել է, խոսքը վերաբերում է ոչ թե կրոնների միջեւ պատերազմին, այլ շահերի եւ դրամական պաշարների հակամարտությանը:
«Մեզ մշտապհես ասում են անվտանգության հետ կապված խնդիրների մասին, թեեւ իրականում այն, ինչ տեղի է ունենում, բնորոշվում է «պատերազմ» բառով»,- հայտարարել է Ֆրանցիսկոս պապը:- Մենք պետք է դադարենք վախենալ ճշմարտությունը խոստովանելուց: Մենք գտնվում ենք պատերազմական դրության մեջ, որովհետեւ կորցրել ենք խաղաղությունը»:
«Երբ ես խոսում են պատերազմի մասին, ես խոսում եմ հանուն շահերի, փողի, պաշարների, այլ բնավ ոչ թե հանուն կրոնի պատերազմների մասին: Բոլոր կրոններն էլ խաղաղություն են ցանկանում, պատերազմ ցանկանոում են այլ մարդիկ»,- հավելել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետը, հաղորդել է BBC-ն: