Քլինթոնը Ֆիլադելֆիայում հայտնվել է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության համագումարում
ՄիջազգայինԱՄՆ-ի նախագահի՝ դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնը ժամանել է կուսացության համագումար, որը տեղի է ունենում Ֆիլադելֆիայում: Հուլիսի 27-ի երեկոյան նա անսպասելիորեն կուլիսներից բեմ է դուրս է եկել, երբ համաժողովի մասնակիցների առջեւ իր ելույթն ավարտել է պետության ներկայիս ղեկավար Բարաք Օբաման:
Իր 45-րոպեանոց ճառում նա հայտարարել է, որ չգիտի ավելի արժանի մարդու, քան Հիլարի Քլինթոնն է, որն իրեն փոխարինի նախագահի պաշտոնում: Քլինթոնը բեմից հրապարակավ ոչինչ չի ասել, բայց երեւում էր, որ նա Օբամայից շնորհակալ է իր հասցեին ասված ջերմ բառերի համար:
Դահլիճը նրան դիմավորվել է հիացական բացականչություններով եւ հավանության սուլոցներով: Քլինթոնի ներկայությունն Օբամայի ելույթի ժամանակ եւ հայտնվելը պատգամավորների առջեւ կուսակցական հավաքի ծրագրում նշված չի եղել: ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարը, որը երկրի նախագահի պաշտոնական թեկնածու է առաջադրվել նոյեմբերին կայանալիք ընտրություններում, համագումարում ելույթ կունենա հուլիսի 28-ին: Նրա ճառը կդառնա Ֆիլադելֆիայի համաժողովի կուլմինացիոն կետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: