ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Ոստիկանության Շենգավիթի բաժնում գտնվող Լևոն Բարսեղյանին
HeaderՄարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ոստիկանության Շենգավիթի բաժին և տեսակցել Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին:
Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Լևոն Բարսեղյանի հետ, ապա օժանդակել, որպեսզի կայանա նրա ու փաստաբանի հանդիպումը:
Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից և խոստանում լրացուցիչ մանրամասներ հաղորդել ավելի ուշ։