Արսեն Սաֆարյանն ու Սաթեն Գաբրիելյանը նշում են ամուսնության 15-ամյակը. այդ առթիվ արված անսպասելի նվերն նրանց շատ ուրախացրեց (լուսանկարներ)
LifeBravo.am-ը գրում է .
Արսեն Սաֆարյանն ու Սաթեն Գաբրիելյանը նշում են ամուսնության 15-ամյակը։ Երգիչի ընտանիքն այս առիթով այժմ հանգստանում է Սեւանա լճի ափին։ Նա BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ տոնական տորթն անակնկալ էր.«Որոշել էինք երեխաների հետ ընթրել ու իրար շնորհավորել, նախապես չգիտեինք, որ թեմատիկ տորթ կունենանք։ Մեր ընկեր Հասմիկն անսպասելի նվեր արեց»։
Լինելով 15 տարվա փորձառություն ունեցող ամուսին ու հայր` 39-ամյա երգիչը երիտասարդներին խորհուրդ է տալիս ընտանիք կազմելիս միմյանց շատ սիրել ու համբերատար լինել.«Չպետք է հույզերի ու պահի ազդեցության տակ որոշումներ կայացել, այլ հարկավոր է հեռատես լինել։ Ընտանեկան դժվարությունները հաղթահարելու համար ամենաշատը պետք է կողակցիդ հարգես եւ հոգատար լինես»։
Շարունակությունը՝ այստեղ :
