Նոր մանրամասներ՝ Ջենիֆեր Լոպեսի ծննդյան խնջույքից (լուսանկարներ)
LifeԼife.panorama.am-ը գրում է .
Արդեն հայտնել ենք, որ օրեր առաջ երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը նշել է իր ծննդյան օրը , խնջույքին ներկա են եղել մի շարք հայտնի աստղեր՝ այդ թվում Քիմ Քարդաշյանը, դիջել Քելվին Հարիսը, ռեփեր Ֆրենչ Մոնտանան և ուրիշներ։
Լուսանկարները տարածվել էին համացանցում։ Երգչուհին իր միկրոբլոգում գրառում է արել ու շնորհակալություն հայտնել Zuhair Murad-ին՝ այդ օրն իր գեղեցիկ տեսքն ապահովելու համար։
Հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ ծննդյան խնջույքին ներկա է եղել նաև Պորտուգալիայի ազգային հավաքականի և Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստ Քրիստիանու Ռոնալդուն։




