Ցանկանում էի դա անել անկողնու միջոցով , բայց այս հայը գումար պահանջեց. Սամբուրսկայան ՝ Գալուստյանի մասին
LifeWnews.am-ը գրում է .
Instagram-ի իր էջում ռուս հայտնի դերասանուհի Նաստասյա Սամբուրսկայան բացահայտել է գաղտնիք, որն իրեն կապում է հայտնի շոումեն Միխայիլ Գալուստյանի հետ։

Վերջերս էպատաժային դերասանուհուն մեղադրում էին Քսենիա Բորոդինայի նախկին ամուսնու հետ սիրային կապի մեջ՝ նշելով, թե իբր նա է հանդիսանում զույգի բաժանման առիթը։ Դերասանուհին ոչ հերքել ոչ էլ հաստատել էր այդ լուրերը։ Օրերս Նաստասյան Գալուստյանի հետ սկսել է զբաղվել նոր նախագծով եւ Instagram-ում որոշել է գլուխ գովալ.

Դերասանուհու զվարճալի արտահայտությունն իր հասցեին բացասական մեկնաբանությունների առիթ է հանդիսացել.
«Պատրաստվում ենք նոր նախագծի։ Ցանկանում էի դա անել անկողնու միջոցով, սակայն այս հայը գումար պահանջեց»,- լուսանկարը մեկնաբանել է դերասանուհին։

Լուսանկարի մեկնաբանություններում նշվում է, որ նա իր կարիերան կառուցել է այս կամ այն մարդու հետ անկողին մտնելով եւ միակ բանը, ինչին ունակ է՝ ընտանիք քանդելն է։