Թուրքիան ՌԴ-ին խնդրել է չեղարկել պատժամիջոցները
HeaderԹուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին Ռուսաստանին խնդրել է թույլատրել պարենային էմբարգոյի տակ գտնվող թուրքական մթերքի արտահանումը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, լրագրողներին հայտնել է Զեյբեքչին: Պատասխանելով հարցին, թե երբ Թուրքիան կդիմի ՌԴ-ին մթերքի մատակարարումները վերականգնելու խնդրանքով, Զեյբեքչին ասել է. «Ես արդեն խնդրել եմ»: Գործակալությունը հաղորդում է, որ այսօր նա Մոսկվայում բանակցություններ է անցկացրել ՌԴ-ի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւի հետ:
Հանդիպումից հետո Ուլյուկաեւը լրագրողներին հայտարարել է, որ Թուրքիայից գյուղապրանքների մատակարարումների սահմանափակումները պետք է վերացվեն փուլերով: Նա նշել է, որ թուրքական եւ ռուսական կողմերը փոխադարձ հարցեր ունեն միմյանց, եւ դրանք պետք է լուծվեն երկկողմանի կարգով: