Ստավրոպոլի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերեցին Բագրատաշենի սահմանային անցկետում
ՀասարակությունՀՀ ոստիկանության ծառայողները հուլիսի 25-ին' ժամը 10.30-ին, Բագրատաշենի սահմանային անցկետում հայտնաբերել և Նոյեմբերյանի բաժին բերման են ենթարկել 1990 թ. ծնված Միքայել Հ.-ին, որը 2015 թ. հունիսի 8-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով /ծանր մարմնական վնասվածք պատճառելը/:
Ինչպես տեղեկացnնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը, հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: