Վերջին օրն ավելի քան 100 զինյալներ են ոչնչացվել Աֆղանստանում
ՄիջազգայինԱֆղանստանի զինված ուժերը երկրի արևելքի Նանգարհարի նահանգում վերջին օրն ավելի քան 100 զինյալների են ոչնչացրել, որոնք աջակցում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խոմբավորմանը: Այս մասին հաղորդել է Սինհուա գործակալությունը:
«Կառավարական ուժերն Աչինի շրջանում վերջին 24 ժամում իրականացված ցամաքային եւ օդային գործողությունների ընթացքում ոչնչացրել են 122 զինյալների, ևս 20-ը ձերբակալվել են»,- մեջբերում է անում գործակալությունը տեղական իշխանությունների ներկայացուցչի խոսքից:
Գործողության հետևանքով, որը տակավին շարունակվում է, խաղաղ բնակիչները չեն տուժել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: