Աֆղանստանում իրականացված գործողության ընթացքում ոչնչացվել է ԻՊ-ի պարագլուխներից մեկը
ՄիջազգայինԱֆղանստանի արևելքի Նինգարհարի նահանգում իրականացված գործողության ընթացքում ոչնչացվել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկը: Այս մասին հաղորդել է «Սինհուա» գործակալությունը:
«Սայիդ Էմիրաթին ոչնչացվել է հուլիսի 25-ի ուշ երեկոյան Քոթի շրջանի Սար է Բազաար բնակավայրում՝ աֆղանական հատուկ նշանակության ջոկատի հետ ուղղակի ընդհարման ընթացքում»,- մեջբերում է անում գործակալությունը տեղի կառավարության հայտարարությունից:
Ինչպես նշել է «Սինհուան», Էմիրաթին եղել է զորապետի տեղակալ եւ գլխավորել է Քոթի շրջանում կառավարական զորքերի դեմ պայքարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: