Արծվաբերդում վրաերթի է ենթարկել անչափահաս տղային ու ինքն էլ հասցրել հիվանդանոց
ՀասարակությունՄայիսի 7-ին, ժամը 21.20-ին, հիվանդանոցից Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «զույգ ստորին վերջույթների բազմաթիվ քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 16-ամյա պատանի եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետեւանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, «Միթսուբիշի Մոնտերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արծվաբերդ գյուղի գյուղապետարանի մոտ վրաերթի է ենթարկել պատանուն եւ նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն: