Բիբինի նկատմամբ ատելությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ
HeaderԱնահիտ Ամատունին ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՀԷՑ-ը կրկին կդիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Այս անգամ խնդիրը կայանում է նրանում, որ ՀէՑ-ին չի բավարարում 6.93 դրամ սակագինը:
Քանի որ ՀԷՑ-ի հայտը մերժվել է, ընկերությունը բացեիբաց հայտարարում է, որ չի կարողանա իրագործել ներդրումային զգալի ծրագրեր, որոնք վերաբերում են հոսանքի որակի բարելավմանն ու պահպանմանը: Վերջինս պահանջում է, որպեսզի ՀԾԿՀ-ն վերանայի իր որոշումը:
Ինչպես երևում է՝ ՀԷՑ-ը՝ իր ղեկավար Բիբինի գլխավորությամբ, չի հասկանում, թե ինչ վտանգի առաջ կարող է կանգնել: Հասարակության բարկությունը կարող է հասնել ընդհուպ մինչև անձնական հաշվեհարդարի: Հունիսի 19-ին սպասվում է մեծ հանրահավաք, և անկեղծ՝ կարելի է խորհուրդ տալ Բիբինին այս երկու օրվա ընթացքում ցանկացած ուղղությամբ տոմս գնել երկրից հեռանալու համար:
Անգրագետ մենեջմենթից հետո ցինիզմի նման դրսևորումը ոչ միայն կարող է վնասել Բիբինին, այլ նաև կարող է հանգեցնել հանրության կողմից բացասական տրամադրությունների խորացմանը Ռուսաստանի նկատմամբ: