Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Թրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում «Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն


Երթն ավարտվեց. ցուցարարները Խորենացի փողոցում են (տեսանյութ, ուղիղ միացում)

Հուլիսի 17-ից Երեւանի ՊՊԾ գնդի շենքը գրավել են «Սասնա ծռեր» ջոկատի անդամները:  9 օր շարունակ «Սասնա ծռեր»-ը պահպանում է իր հսկողությունը ՊՊԾ գնդում:

Այս գիշեր Խորենացի փողոցում հանգիստ է եղել:

23:41

Այս պահի դրությամբ երթի մասնակիցներն արդեն ամբողջությամբ հասան Խորենացի փողոց: 

 

22:00

Խորենացի փողոցում հերթական հավաքը շարունակվում է երթով: Հանրահավաքին երթուղին հրապարակեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Երթի մասնակիցները շարժվելու են Նար Դոսի, Վարդանաց փողոցով դեպի Սախարովի անվան հրապարակ: Ըստ հրապարակված երթուղու' Սախարովի հրապարակից կշրջվեն աջ' դեպի Նալբանդյան փողոց: Այնուհետև Նալբանդյան-Թումանյան խաչմերուկից մասնակիցները կշարժվեն դեպի Աբովյան փողոց, ապա՝ Հանրապետության հրապարակ: Հանրապետության հրապարակից, Տիգրան Մեծի փողոցով, երթի մասնակիցները կրկին վերադառնալու են Խորենացի փողոց:

Վանկարկում են մի-ա-ցում...հայեր միացեք...

21.51

Խորենացի փողոցում հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

«Փոքր Մհերը քարայրից դուրս է եկել, հազար տարի առաջ մտել էր և հիմա դուրս է եկել»,-ասաց նա և նշեց, որ ամեն ջանք ներդնելու են, որ որևէ կողմից որևէ զենք չկրակի: Նա նշեց, որ մարդկանց սննդի, ջրի, դեղորայքի և բժշկական օգնության խնդիրը պետք է լուծվի:

«Իրականությունից բացարձակ կտրված իշխանության հետ գործ ունենք, իրենց ակվարիումների մեջ են ապրում»,-ասաց նա և նշեց, որ զգուշացվել է, որ կլինեն մարդիկ, որոնց նյարդերը չեն դիմանա և եղան այդ մարդիկ:

Լևոն Բարսեղյանը նշեց, որ Հայաստանը «քաղաքական բանտարկյալներ» չպետք է ունենա, մտքի խղճի կարծիքի բանտարկյալներ չպետք է ունենա:

 

20:41

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդին հարակից տարածքում՝ Խորենացի փողոցում, հուլիսի 25-ի երեկոյան մեկնարկել է հերթական ամենօրյա հավաքը: Հավաքի ընթացքում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը նշեց, որ օրվա ընթացքում կարողացել են հաղորդակցվել ՊՊԾ գունդը գրաված զինված անձանց հետ, մինչ հավաքի մեկնարկը որևէ զարգացում չի եղել և փոփոխություններ չկան:

Ենիգոմշյանի խոսքով՝ որևէ փոփոխություն չկա նաև իշխանությունների և զինված խմբի միջև բանակցությունների առումով, չնայած նրան, որ բանակցողի դերում Արցախի հերոս, Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալսանյանին փոխարինել է «Սիսիանի» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:

Այնուհետև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հանդես եկավ հայտարարութամբ: Հարթակում են նաև «Ժառանգության» անդամ Դավիթ Սանասարյանը, «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ, երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանը և այլք:

18.24

Քիչ առաջ Քննչական կոմիտեում կայացվեց որոշում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Անի Նավասարդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: 

Այս մասին հայտնել է Անի Նավասարդյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը:

«Հիմքում դրվեց այն պատճառաբանությունը, որ հուլիսի 20-ին Երևան քաղաքում տեղի ունեցած անկարգությունների մասնակցության վերաբերյալ կասկածները, որոնց հիման վրա նա ձերբակալվել էր, որևէ փաստական տվյալով չհաստատվեցին»,-ասաց նա և նշեց, որ այդ որոշումն իրենց համար անսպասելի էր: 

«Ես կարծում էի, որ երևի մեղադրանք համենայն դեպս կառաջադրվի՝ գոնե մասնակցության առումով, սակայն Քննչական կոմիտեն այս պահին կայացրեց երևի իրավիճակից բխող ճիշտ որոշում»,-ասաց նա:

 

18:14

ՊՊԾ գնդի գլխավերևում կրկին ուղղաթիռներ են շրջում:

 

17.40

Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մոտեցավ ոստիկաններին և թույլտվություն խնդրեց՝ ՊՊԾ գնդի ներսում գտնվողներին սնունդ փոխանցելու: Ոստիկանն ի պատասխան՝ ասաց, որ ինքը ծառայություն է իրականացնում և չի կարող թույլ տալ: Զարուհի Փոստանջյանը պնդեց, որ ոստիկանն իր վերադասից պատասխան ստանա և փոխանցի:  

10.50

Այս երեկո' ժամը 20.00-ին, նախատեսվում է հանրահավաք Խորենացի փողոցում:

10.44

Ալեք Ենիգոմշյանն ասաց, որ «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներն այսօր զրկված են կապի բոլոր միջոցներից: Այն հեռախոսահամարները, որոնց միջոցով հնարավոր էր կապ հաստատել վերջիններիս հետ, չեն սպասարկվում:

10.34

Ասուլիսի ընթացքում ակտիվիստ Դավիթ Սանասարյանը առաջնային խնդիր համարեց խմբավորման անդամների սննդի հարցը: Տեղեկացրեց, որ հանդիպել են միջազգային կազմակերպություններին, օմբուդսմենին, կարմիր խաչին և տեղեկացրել իրավիճակի մասին:

Ակտիվիստն ասաց, որ, եթե իրավիճակը չփոխվի՝ երեկոյան իրենց ասելիքը կասեն:

10.25

Ալեք Ենիգոմշյանը հայտարարեց, որ այս առավոտ ևս մթնոլորտի սրացման փորձ է արվել՝ ռազմական ուղղաթիռը շրջել է տարածքով, մոտ 10 րոպե առաջ դիպուկահարներն անցել են իրենց սև գործին:

10.21

Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը քիչ առաջ Խորենացի փողոցում կազմակերպված ասուլիսում ասաց, որ եթե սննդի, կապի խնդիրները չլուծվեն՝ այս երեկո կորոշվի, թե ինչ քայլեր պետք է արվեն:

09.51

Խորենացի փողոցում կրակոցներ են հնչել, ամենայն հավանականությամբ, կրակոցները եղել են ՊՊԾ գնդի տարածքում:

08.20

ՊՊԾ գնդի վերեւում քիչ առաջ հայտնվեց ուղղաթիռ, որը պտույտ գործեց եւ հեռացավ:

Տեսանյութը` a1plus.am-ի

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում
Ամենադիտված