Այս պահին երրորդ մեքենան է այրվում
ՀասարակությունԱյս պահին երրորդ մեքենան է այրվում, հայտնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ ոստիկանությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում մտած զինված խումբը քիչ առաջ այրել է գնդի ծառայողական «Շևրոլե» ավտոբուսը:
«Իսկ նախորդ գիշեր, ոստիկանական «ԳԱԶել»-ն այրելուց հետո, նրանք փողոց են հանել անվադող, փամփուշտներ լցրել դողի մեջ և այրել՝ իրական վտանգ ստեղծելով շրջակա տների բնակիչների համար: Իրավապահ մարմինները դարձյալ կոչ են անում խմբի անդամներին՝ չկատարել գործողություններ, որոնք վտանգավոր են քաղաքացիների կյանքի և առողջության համար ու լարում են մթնոլորտը»,-նշվում է հաղորդագրության մեջ: