Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Առաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Մխիթարյանի հուզիչ գրառումը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո Մեր ժողովրդի և ղեկավարության դեմ ցանկացած uպառնալիք կարժանանա անհապաղ և հզոր պատասխանի. Արաղչu Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր Լուկաշենկոն համաներմամբ ազատ է արձակել 32 բանտարկյալի «Բարսելոնա»-ն ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային խաղաշապիկը


Երիտասարդությանը ուզում եմ ասել՝ երբեք մի առաջնորդվեք ուրիշի կյանքի փորձով, կերտեք ապրելու ձեր փիլիսոփայությունը. Լուիզա Ներսիսյան

Life

Լife.tert.am-ը գրում է . 

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը նկատել է, որ երիտասարդները հաճախ չունեն հստակ նպատակ։ Ըստ նրա՝ պետք է ֆիքսել նպատակը, սիրել դրան հասնելու ընթացքը, կարևորել դա այնքան, ինչքան և արդյունքը։ Tert.am Youth-ի հետ զրույցում դերասանուհին երիտասարդներին խորհուրդ տվեց չանել բաներ միայն այն պատճառով, որ դա անելը նորաձև է և  կերտել ապրելու իրենց փիլիսոփայությունը՝անհատական մոտեցմամբ դիմակայելով կյանքի փորձություններին։

-Մերօրյա երիտասարդությունը, ինչպես բոլոր ժամանակներում, փորձում է դրսևորվել, կայանալ, բացահայտել նորը, գտնել ճիշտը. ի՞նչ խորհուրդ կտաք նոր սերնդին։

-Նրանց խորհուրդ կտայի փորձել ավելի ուշադիր լինել շրջապատի հանդեպ, կարևորել մարդու դերը, գործոնը։ Երբեմն մենք կարևորում ենք նյութականը՝ անտեսելով մարդուն, բայց մարդու էներգիան, որը կա, կարող ես շատ ճիշտ օգտագործել։ Էներգիաների փոխանակությունից է, որ ծնվում է երջանկությունը։ Շատ հաճախ խոսելով երիտասարդների հետ՝ նկատում եմ, որ նրանք չունեն հստակ նպատակ։ Պետք է սիրել նպատակի ընթացքը, կարևորել դա այնքան, ինչքան և արդյունքը։ Չանել բաներ, քանի որ դա անելը նորաձև է։ Անհատական մոտեցմամբ մոտենալ կյանքի փորձություններին։ Օրինակ՝ ո՞վ է ասել, որ բոլոր աղջիկներին հարկավոր է ամուսնանալ։ Մեկին պետք է ունենալ 15 երեխա, որովհետև իր մեջ այնքան սեր կա, որ նա կարող է դա տարածել, իսկ մյուսին միայն պետք է սերը տալ կողակցին, բայց առանց սերունդ տալու։ Պետք գիտակցել՝ ինչ ես ուզում...

Կին-տղամարդ հարաբերություններում ներդաշնակություն ստեղծելու համար պետք է...

-Երբեք հետ մի նայեք… Երբ հարաբերությունների առաջին փուլից անցում են կատարում երկրորդին, հետ են նայում, սկսում մտածել, թե ուր են առաջինի էմոցիաները։ Պետք է գիտակցել, որ կյանքը շարունակվում է և պետք չէ հետ նայել։ Զգացմունքները հետ չեն գալիս։  Պետք է կարևորել ներկան… Երբեմն կինը տղամարդուց պահանջում է այն զգացմունքները, որոնք կային շփման առաջին փուլում՝ չգնահատելով ներկան։ Մեր սիրելի երիտասարդությանը ուզում եմ ասել՝ երբեք մի առաջնորդվեք ուրիշի կյանքի փորձով, կերտեք ձեր փիլիսոփայությունը ապրելու համար։ Հաճույք ստացեք նրանից, ինչով զբաղվում եք հիմա, այն ժամանակը, որը, միևնույն է, վատնում եք, վատնեք ժպիտով...

Կարևոր է հավատալ ճակատագրի՞ն, զգացմունքների՞ն թե՞ Աստծուն։

- Աստծուն շնորհակալ եմ ամենի համար... Չեմ կարող ընդունել, երբ ասում են, որ ճակատագրով գրված է այսպես և ոչինչ չեն փորձում շտկել։ Ստատիկ վիճակում չպետք է գտնվել և ասել, որ սա ճակատագիր է. անընդհատ պետք  լինել պրոցեսի մեջ։ Երբ առավոտյան արթնանում ես, միանգամից պետք լինես ռիթմի մեջ՝ ժամանակ չունենալով մտածելու ճակատագրի մասին։ Ես հավատում եմ ինքս իմ ուժերին։ Մարդ արարածը կարող է անել ամեն ինչ և եթե չի անում, դրանում մեղավոր է միայն ինքը...

Դերասանի հաղթանակը շատ բեմերում, թե՞ ֆիլմերում լինելն է։

-Շատ տարբեր ոգևորվածության աշխատանքներ են։ Չեմ կարող երկուսից մեկը կարևորել։ Ես սիրում եմ իմ աշխատանքը անել լավ, շատ սրտացավ եմ և նեղվում եմ, երբ շուրջս ոչ արհեստավարժ մարդիկ են լինում։ Ես հաճույք եմ ստանում ոչ թե արդյունքից, այլ՝ ընթացքից։ Ահա թե ինչու ինձ համար դժվար է առանձնացնել՝ «կինո, թե՞ թատրոն»... Բայց, այնուամենայնիվ, ուզում եմ նշել, որ թատրոնը իմ երկրորդ տունն է։

Զրուցեց՝ Լենա Մինասյանը

Եթե դատարանն անգամ որոշի, որ նոր ընտրություններ պետք է լինեն, ուրեմն դա է Նիկոլի որոշումը․ Արշակ ԿարապետյանUniversal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Առաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Մխիթարյանի հուզիչ գրառումը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո ԶՊՄԿ-ի աջակցությամբ ավարտվել է Կապանի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգումը Այս պայմաններում արդար և թափանցիկ ընտրություններ չէին կարող լինել․ Մենուա ՍողոմոնյանԱվետիք Չալաբյանի կալանավորումը վրեժխնդրություն է․ նա չի հրաժարվելու իր նպատակներից․ Անահիտ Ադամյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի զորակցության խոսքն Ավետիք ՉալաբյանինՔՊ-ն պաշտոններ է բաժանում, երբ դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի հրապարակել ընտրությունների արդյունքների վերաբերյալ․ Անուշ ՄիրզոյանՄեր ժողովրդի և ղեկավարության դեմ ցանկացած uպառնալիք կարժանանա անհապաղ և հզոր պատասխանի. Արաղչu Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր Լուկաշենկոն համաներմամբ ազատ է արձակել 32 բանտարկյալի «Բարսելոնա»-ն ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային խաղաշապիկը Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել Այսօր Սահմանադրական դատարանում կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով․Գոհար Մելոյան ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները Դոհայում սկսել են անուղղակի բանակցությունները Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը Այսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Ուղևորատար ավտոբուսը բшխվել է Իսպանիայի Լյեյդա քաղաքի շենքերից մեկին. կան վիրավnրներ Ռուսաստանի հետ համերաշխությունը բխում է Հայաստանի շահերից. Արշակ Կարապետյան Հայաստանում զբոսաշրջային գնացք կգործարկի․ մանրամասներ Այդ կասկածը որպես խարան մնալու է. Ընտրախախտումները եղել են զանգվածային. Արամ Վարդևանյան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. պատճառված շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է Կամավորությունը սկսվում է մեկ քայլից, բայց փոխում է հազարավոր կյանքեր․ Մհեր ԱվետիսյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Կիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. Reuters Ռուսաստանում բենզինի գները առաջին անգամ անցել են մեկ լիտրի համար 100 ռուբլու շեմը Հեռանկարային ենք համարում կոալիցիայի շրջանակում ընդդիմության համագործակցությունը․ Ավետիք ՉալաբյանՀուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆ Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները Այսօր Զառա Արամյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 56 տարեկան Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ դիմում են ներկայացրել՝ փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում ներառելու համար Օր 6-րդ․ ՍԴ-ում շարունակվում է ընտրությունների արդյունքների վիճարկման քննությունը Ֆիդան. Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակում Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու․ Արշակ ԿարապետյանՎթար․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Հաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքով Բենզալցակայաններին հասցված ռուսական հարվածներից Ուկրաինայում զոհ կա Ղազախստանի նոր Սահմանադրությունն ուժի մեջ է մտնում․ ինչ է փոխվել Երևանում 16-ամյա պատանիները hարձակվել են ՌԴ քաղաքացու վրա, բռնել ձեռքերն ու hափշտակել գումարՀռոմի պապի դիրքորոշումը միգրացիայի հարցերի վերաբերյալ անհանգuտություն է առաջացնում ԱՄՆ-ում. Վենս Պատմական հիշողությունն ընդդեմ քաղաքական հայտարարություններ. Հրայր Կամենդատյան Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,900-ը
Ամենադիտված