Հպարտ եմ, որ աղջիկս հաջողությունների է հասնում. Իրինա Թովմասյան
LifeLife.tert.am-ը գրում է .
Օրերս Վրաստանում տեղի ունեցավ երաժշտական փառատոն, որին մասնակցում էին 80-ից ավել մեներգիչներ, երգչախմբեր և պարային խմբեր: Մասնակցություն ունեցան ավելի քան 15 պետություն, որոնք ներկայանում էին տարբեր ոճերով:
Հայաստանը փառատոնում ներկայացրել է երգչուհի Մեգին: Tert.am Life-ի հետ զրույցում երգչուհու մայրիկը Իրինա Թովմասյանը պատմեց, թե ինչպես է անցել փառատոնը:

«Մեգին հանդես եկավ և՛ որպես մեներգչուհի, և՛ պարուհ։ Պարային բաժնում ներկայացավ «ՍԱԼՍԱ» պարային խմբով, որի ղեկավարներն են Գևորգ Դոխոլյանը և Արտյոմ Գևորգյանը: Երկու բաժիններում էլ մրցանակ ստացավ: Հպարտ եմ, որ աղջիկս նորանոր հաջողությունների է հասնում»,- ասաց Իրինան:
Նշենք, որ ժյուրիի կազմում էին վրաց հայտնի մշակութային գործիչներ:

Բացի այդ Մեգին ծովափնյա քաղաքում իր ընկերների և մայրիկի հետ շատ լավ օրեր է անցկացրել ու հանգստացել` կտրվելով ծանրաբեռնված առօրյաից:


