ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Իրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը


Սերժ Սարգսյանի գաղտնի պլանը…

Քաղաքականություն

Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ Հայաստանում հուլիսի 17-ից սկիզբ առած գործընթացները շարունակում են իրենց անկանխատեսելի ընթացքն՝ ալեկոծելով հասարակական-քաղաքական միտքն, առաջ բերելով վարկածներ, տեսություններ ու վերլուծություններ, որ աչքի են ընկնում աննախադեպ առատությամբ ու դրանցում արծարծված տարբերակների անօրինակ բազմազանությամբ:

Հիմնական բանը, որ անմիջապես աչքի է զարնում այդ վերլուծություններն ընթերցելիս, թերևս, այն է, որ վերլուծաբանների բացարձակ մեծամասնությունն, այդ թվում և՝ օտար, Երևանում տեղի ունեցող պրոցեսները համարում են յուրօրինակ արձագանք՝ արցախյան խնդրի շուրջ ընթացող բանակցություններին, որոնք, ինչպես հայտնի է, թևակոխել են Հայաստանի համար ամենևին էլ ոչ բարենպաստ փուլ. ՌԴ կողմից որպես հիմնական կողմ սկսել է դիտարկվել լոկ Հայաստանն, ինչն էլ բանակցային պրոցեսը դարձրել է իսկական դավադրություն՝ ընդդեմ մեր երկրի:

Հետևելով վերջին ամիսների քրոնիկոնին՝ համաձայնե՛ք, դժվար է չհամաձայնել այս պնդումների հետ՝ մանավանդ այն պարագայում, երբ հայտնի է՝ ապստամբների թիվ մեկ պահանջներից մեկն ի սկզբանե եղել է ազատագրված տարածքների հարցը. կոչ էին անում իշխանություններին կուլ չգնալ արտաքին ճնշումներին ու մեզ համար այդքան կենսական նշանակություն ունեցող հողերը չտալ թշնամուն:

Իսկ հիմա հարց՝ ի՞նչ կարող է տալ այս ապստամբությունը մեր երկրին, կամ ի՞նչ իրական նպատակներ են հետապնդում իշխանությունները, երբ այսչափ մեղմ դիրքորոշում են ցուցաբերում զինված խմբի անդամների նկատմամբ: Բանն այն է, որ ամենևին էլ չի բացառվում՝ նման փափուկ վարքագիծն ամենևին էլ իշխանությունների մարդասիրության վկայությունը չէ, այլ հետապնդում է շատ կոնկրետ ու պրագմատիկ նպատակ. փորձում են բոլոր հնարավոր միջոցներով անել ամեն ինչ՝ պահպանելու ֆորսմաժորային իրավիճակն ու հետագայում նույնիսկ սրելու այն, մինչև հասնի նոր Սահմանդրության ժամանակը:

Ասել կուզի՝ այն, ինչ տեղի ունեցավ հուլիսի 17-ին, ամենևին էլ իշխանությունների կամքին հակառակ չէր ու նպատակ ուներ՝ երկրում ստեղծելու այնպիսի իրավիճակ, որը թույլ կտար արցախյան հարցի շուրջ ընթացող բանակցային գործընթացում մանևրել՝ խուսափելու համար դրսից եկող պարտադրանքից. իշխանություններն ու աշխարհը շատ լավ են հասկանում՝ նոր Սահմանդրության լիակատար ուժի մեջ մտնելուց հետո էապես թուլանալու են արտաքին խաղացողների՝ Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու հնարավորություններն ու լծակները, և ասենք նույն Կրեմլն է՛լ չի իմանալու՝ Հայաստանում ում հետ քննարկել արցախյան հարցը, քանի որ նոր Սահմանդրությամբ երկրում ներդրվելու է «կոլեկտիվ անպատասխանատվության» ինստիտուտը, որը, միգուցե ի զարմանս շատերի, կարող է իսկական փրկoղակ դառնալ հայոց պետականության համար:

Այնպես որ՝ ամենևին էլ պատահական չէր այն, որ, երբ Հայաստանում տեղի էին ունենում նոր Սահմանադրության շուրջ քննարկումները, ռուսաստանյան փորձագիտական և պաշտոնական շրջանակները փակ և բաց քննարկումների ժամանակ տալիս էին մեկ հարց՝ ո՞վ է, ի վերջո, պառլամենտական համակարգում Հայաստանի անունից լուծելու ԼՂ հիմնախնդիրը:

Իսկ այս ամենը նշանակում է գեթ մեկ բան՝ հուլիսի 17-ից երկրում սկիզբ առած արտակարգ իրավիճակը մի քանի շաբաթվա հարց չէ, այլ՝ երկար ամիսների. այնպես որ՝ Խորենացի փողոցի համապատասխան հատվածը դեռ երկար ժամանակ է փակ մնալու…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

ՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանԻրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՈւկրաինան ռուսական մարզերի ուղղությամբ զանգվածային հարձակում է իրականացրել ՆԱՏՕ-ի կործանիչներն անօդաչու թռչող սարք են խփել Լիտվայի երկնքում Մեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԳազամատակարարման ընդհատումներ Սյունիքի մարզում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 15-ի 08։00-ի դրությամբ Վրաերթ-վթար՝ Սյունիքում, 32-ամյա վարորդը կայանել է մեքենան, «Opel»-ը վրաերթի է ենթարկել նրանՄեկնարկում է շախմատի համաշխարհային Օլիմպիադան․ ովքեր են մասնակցում Հայաստանից ԱՄՆ-ը մերժել է Սաուդյան Արաբիային հութիներին զսպելու հարցում օգնություն ցուցաբերել. FT Հայաստանի տարբեր մարզերում սոցիալական նոր բնակարաններ են կառուցվում. ո՞ւմ համար են դրանք Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԵվրոպան Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և իրացման շուկա. Գալուզին Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»
Ամենադիտված