Ըմբիշ Շանթ Խաչատրյանը` Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն
ՍպորտՇվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը:
Մրցումային վերջին օրը մրցագորգ էին դուրս եկել 46 կգ, 54 կգ, 63 կգ, 76 կգ և 100 կգ հունահռոմեական ոճի ըմբիշները:
Հայաստանի հավաքականի անդամʼ 54 կգ քաշային Շանթ Խաչատրյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն: Հայ ըմբիշն եզրափակչում տուշեով հաղթեց վրացի Իրակլի Ձմիստարիշվիլուն: Մինչ եզրափակիչ հասնելը Խաչատրյանը պարտության էր մատնել ռուս, մոլդովացի, լեհ և թուրք ըմբիշներին:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը նվաճեց 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ: Այս մասին տեղկեացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: