Արգելափակում Ապարան-Քուչակ ավտոճանապարհին
ՀասարակությունՀուլիսի 23-ին, ժամը 20.16-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի մոտակա դաշտում տրակտոր է արգելափակվել ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացրին ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ցեխակույտից դուրս բերել Ա. Մ.-ին պատկանող «Ֆորդ-Շտրիֆ» մակնիշի 49 TL 64 պետհամարանիշի խոտ հնձող տրակտորը: