Վանաձորում 62-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով հատող հետիոտնի «Range Rover»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավnր Հունաստանի Զակինթոս կղզում F-16 կnրծանիչը վթшրային վայրէջք է կատարել Անհայտ անձը ներխուժել է Սկյուտարի սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատուն և վնաս է հասցրել դամբարաններին Իրանի ԶՈւ-ն hրթիռներով hարձակվել է Բահրեյնի ափերի մոտ գտնվող մի քանի ամերիկյան ռшզմանավի վրա Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը Թրամփը Կոնգրեսին տեղեկացրել է, որ մտադիր է Սիրիան հանել ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից Թուրքիայի նախագահը Լյայենին և եվրոպացի առաջնորդներին անվանական ատրճանակներ է նվիրել ԱՄՆ-ը hարվածել է Իրանի՝ «Բուշեր» ԱԷԿ-ի մերձակա շրջաններին. Al Alam Գերմանիայում վերջին ամիսների շոգերի հետևանքով մահացել է մոտ 5120 մարդ


Նիկոլ Փաշինյանը մեկնարկեց հանրահավաքը (ուղիղ միացում, թարմացվում է)

Հասարակություն

20:52

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Խորենացի փողոցից մեկնարկեց հանրահավաքը և նշեց, որ իսկական մղձավանջ էր ԼՂ Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հայտարարությունը, այն մասին, թե Ժիրայր Սեֆիլյանը իր հետ զրույցում ասել է, որ վերջինս հրաժարվել է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից:

19:30

Ավարտվեց լրագրողների հետ հանդիպումը: Այս հանդիպումից պարզ դարձավ, որ զինված խմբի անդամները հանձնվելու նպատակ չունեն և իրենց պահանջներն էլ նույնն են՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը և Ժիրայր Սեֆիլյանի և քաղբանտարկյալների ազատագրումը:

18:20

ԼՂ Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ՊՊԾ գնդի տարածքում լրագրողների հետ զրույցում ասաց, որ վստահ է` այս խնդիրը խաղաղ հանգուցալուծում կստանա: Սակայն, թե ինչ հարցեր են քննարկել Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ, այդ մասին պարոն Բալասանյանը չխոսեց, նշելով, որ դա հրապարակման ենթակա չէ:

Եվ՛ Ժիրայր Սեֆիլյանը, և՛ մնացած տղաների մեծամասնությունը հրաժարվել են Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից. ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արցախի խորհրդարանի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը՝ խոսելով Ժիրայր Սեֆիլյանի հետ բանակցությունների մասին:

«Ես եղել եմ Ժիրայր Սեֆիլյանի մոտ, Նախագահի ներկայացուցիչն է եղել և Ալեք Ենիգոմշյանը: Մենք քննարկել ենք զենքը վայր դնելու հարցը»,- պատմեց Վիտալի Բալասանյանը: Նշեց, որ ինքը համաձայն չէ, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, Սեֆիլյանի հետ հանդիպման ժամանակ էլ քննարկել են դա, և «քաղբանտարկյալներ» համարվողներն իրենց զրույցում նշել են, որ իրենք առավել շատ քաղաքական այլախոհներ են:

Ըստ Վիտալի Բալասանյանի՝ Ժիրայր Սեֆիլյանը շատ դրական է արձագանքել բանակցությունների ընթացքը, բայց ինքն էլ իր կողմից մի քանի հարցեր է առաջ քաշել: Մանրամասների մասին ԼՂ պատգամավորը չխոսեց:

Իսկ մանրամասների մասին չխոսեց՝ ասելով, որ դրանք հարցեր են, որոնք չի կարելի այսօր հրապարակել: Նշեց, որ կես ժամ առաջ էլ է խոսել Ժիրայր Սեֆիլյանի հետ, և նա նորից հաստատել է, ոչ ինքը հրաժարվում է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից:

«Մեծամասնությունը պահանջում է «քաղբանտարկյալների» ազատում, նաև այսօր օրերին ձերբակալվածների ազատում և այդ ձերբակալությունների դադարեցում»,- ասաց Վիտալի Բալասանյանը:

Այն հարցին, թե արդյոք կա տարածքներ հանձնելու հարց, պարոն Բալասանյանը հավատացրեց, որ նման խնդիր չկա ու չի կարող լինել:

18:11

Սա հոգեբանական պատերազմ է. Վարուժան Ավետիսյան

«Սա ազատ Հայաստանի կամքի կենտրոնն է: Պետք չէ վհատվել, մենք կհասնենք նրան, ինչ ուզում ենք: Մենք կերտում ենք նոր պետություն: Ես հորդորում եմ վերջ տալ անձնական և կուսակցական նպատակներով պռոցեսը օգտագործելու փորձերին և լծվել կոլեգիալ մարմնով առանց կուսակցական դրոշի՝ ժողովրդի ազգագրական պայքարը դրական հանգուցալուծման հասցնելու գործին», -  իր խոսքում նշել է Վարուժան Ավետիսյանը:

2 ժամ առաջ ՊՊԾ գնդի տարածք ուղևորված լրագրողներին հաջողվեց ուղիղ միացում ապահովել և ըստ Վարուժան Ավետիսյանի ԱԱԾ-ն խախտել է պայմանավորվածությունը: Լրագրողների թվի սահմանափակումներ չպետք է լինեին և ուղիղ միացման արգելք չպետք է լիներ:

16։00

ՊՊԾ գնդի տարածքում այս պահին «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանն ասուլիս է տալիս և հայտարարությամբ հանդես գալիս։

15:40

Պատանդ ոստիկաններին ազատ արձակելուց հետո լուրեր տարածվեցին, որ «Սասնա Ծռեր» խումբը պատրաստվում է հանձնվել իշխանություններին։ Զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը հերքել է այդ լուրերը և նշել, որ դրանք տարածվում են Բաղրամյան 26-ի կողմից։ 

15։25

ԱԱԾ ներկայացուցչի հետ վերջնական բանակցություններից հետո, լրագրողները քիչ հետո կկարողանան մուտք գործել ՊՊԾ գնդի տարածք և տեսանկարահանել զինված խմբի անդամների ասուլիսը։ Սակայն, լրագրողները ներսում ինտերնետ կապ չեն ունենալու, հեռախոսները ևս ԱԱԾ-ն վերցնելու է։

15:11

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վիդեոուղերձ է հղել՝ մարդկանց հորդորելով հավաքվել Խորենացի փողոցում։ Նրա խոսքով՝ պայքարը պետք է հաջողությամբ պսակվի. «Այսօր 20։00-22։00 եղեք Խորենացի փողոցում և արտահայտեք ձեր կամքը, որ սատարում եք Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին»,- հորդորում է Նիկոլ Փաշինյանը։ 

14:48

Խորենացի փողոցում այս պահին ընթանում են բանակցություններ՝ ՊՊԾ գնդի տարածքում մամուլի կենտրոն ստեղծելու՝ Զինված խմբի պահանջի կատարման վերաբերյալ։

14։06

ԼՈՒՐԵՐ.com-ի փոխանցմամբ՝ զինված խումբը ազատ է արձակել Վալերի Օսիպյանին և Վարդան Եղիազարյանին։ Նրանք ավելի վաղ ազատ էին արձակել նաև մյուս երկու ոստիկաններին։ 

11:32

ԼՂ Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հայտարարել է, որ հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված զինված խմբի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել պատանդներին ազատ արձակելու շուրջ:

«Այն տղաները, որոնք գտնվում են զորամասում, մեր մարտական ընկերների և երիտասարդ այդ տղաների հետ համատեղ, որոշում ենք կայացրել, որպեսզի քայլ անենք, շարքային երկու ոստիկաններին առանց որևէ պայմանավորվածության ազատ ենք արձակել», - «Շանթ» հեռուստատեսության եթերում քիչ առաջ ասել է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, ում միջնորդությամբ այս օրերին բանակցություններ են վարվում ԱԱԾ-ի և զինված խմբի միջև:

«Հիմա գործընթաց է գնում, մենք պայմանավորվածություն ունենք' երևի մի քանի ժամից հարցերը կունենան պատասխան, որպեսզի մենք լրատվամիջոցները ապահովենք նեյտրալ գոտում, որը վերահսկվում է ոստիկանության և ազգային անվտանգության ծառայությունների կողմից, շուրջօրյա մամուլի ծառայություն կապահովենք և միաժամանակ' այդ պահին, մնացած երկու պատանդներին կազատեն' Եղիազարյանին և Օսիպյանին», - հավելել է Բալասանյանը: - « Դա ոչ թե փոխանակում է, դա քայլ է, որը կատարվել է մեր բոլորի կողմից' իմ միջնորդությամբ», - ընդգծել է նա:

09:40

Խորենացի փողոցում գիշերը հանգիստ է անցել: Այս պահին փողոցի այդ հատվածը սակավամարդ է:

Նախօրեի երեկոյան ցուցարարները եկան ընդհանուր հայտարարի և որոշվեց, որ այսօրվանից կանոնավոր կերպով բողոքի ակցիաներ են անցկացվելու:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհով վերցրել են ՊՊԾ գունդը և պատանդ են պահում ոստիկանության մի քանի ծառայողի:

Հերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում»․ Գոհար ՄելոյանՀայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան․ Արեգա Հովսեփյան Հպարտ եմ, որ պաշտպանել եմ եկեղեցին. Սամվել Կարապետյան IDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասինԴատարանի բակը` Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը երկարձգելու որոշման հրապարակումից հետո Եկեք Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն սովորենք․ Արմեն Մանվելյան Դելիմիտացիայի անվան տակ, որ անկլավները տա, կարող ա ձեր հայաթն էլ ասֆալտի. մտածե՛ք․ Արշակ ԿարապետյանՀանքերևակումը հանքարդյունաբերության ամենակարևոր փուլերից մեկն է․ Mendia ResourcesՎանաձորում 62-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով հատող հետիոտնի «Հրազդան ցեմենտը» ոչնչացրեցին, հիմա էլ կոչնչացնեն «Արարատցեմենտը». Սամվել Կարապետյան «Range Rover»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավnր Ես ու Քոչարյանը երկար ենք բանտում եղել, դրանով մեզ չի վախեցնի, պետք է նոր բան մտածի. Կարապետյան Փաշինյանն օր օրի ավելի է ձախողվելու, շատ ակտիվ գործելուց շատ սխալներ են թույլ տալիս. Սամվել Կարապետյան ԵԱՀԿ-ն 1 տարի օգնում է Փաշինյանին՝ պայքարելու թե՛ եկեղեցու, թե՛ մեր դեմ. Կարապետյան Իմ ու իմ եղբոր տղաներն այնքան բան են արել բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը 5000 տարի ապրելուց հետո. Սամվել Կարապետյան Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը` ուղիղ Իշխանությունները մեր պետության արտաքին քաղաքական տեսլականը կապում են միայն «Խաղաղության պայմանագրի» հետ. Արեգ ՍավգուլյանՀունաստանի Զակինթոս կղզում F-16 կnրծանիչը վթшրային վայրէջք է կատարել Մեր պաշտոնյաների 7, 8 հատ ծիրանը գրպաններում Եվրոպա գնալը խայտառակություն է. Հրայր Կամենդատյան Անհայտ անձը ներխուժել է Սկյուտարի սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատուն և վնաս է հասցրել դամբարաններինԻրանի ԶՈւ-ն hրթիռներով hարձակվել է Բահրեյնի ափերի մոտ գտնվող մի քանի ամերիկյան ռшզմանավի վրա Ցանկացած բռնապետություն հիմնված է վախի, այլ ոչ թե լեգիտիմության վրա, և ի վերջո դատապարտված է տապալման Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսըԹրամփը Կոնգրեսին տեղեկացրել է, որ մտադիր է Սիրիան հանել ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից Թուրքիայի նախագահը Լյայենին և եվրոպացի առաջնորդներին անվանական ատրճանակներ է նվիրել ԱՄՆ-ը hարվածել է Իրանի՝ «Բուշեր» ԱԷԿ-ի մերձակա շրջաններին. Al Alam Գերմանիայում վերջին ամիսների շոգերի հետևանքով մահացել է մոտ 5120 մարդ ԱՄՆ-ը hարվածել է Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ կապող կամրջին. Fars Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին (տեսանյութ) Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ Գերմանիան համաձայնության է եկել ԱՄՆ-ի հետ «Tomahawk» հրթիռներ ձեռք բերելու հարցում Ընտրության օրը Հանրային հեռուստաընկերությունը հակաքարոզ էր իրականացնում. Արամ Պետրոսյան Իսրայելը պետք է դադարեցնի բոլոր ռшզմական գործողությունները. Լիբանանի նախագահ Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ ապահովվել է տնային կալանքի տակ գտնվող քաղաքացու նամակագրության իրավունքի իրացումը Ժամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. Զախարովա Հայաստանի բանտերը լցված են քաղբանտարկյալներով. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը կաշվից դուրս եկավ, ամեն ինչ արեց, բայց իր գլխավոր խնդիրը չլուծեց` չապահովեց սահմանադրական մեծամասնություն. Մարիաննա Ղահրամանյան75 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Բոնի Թայլերը Պուտինը և Թրամփը կառուցողական երկխոսություն են հաստատել. Պեսկով Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին Մեր շփումներից հասկացել եմ, որ Ծառուկյանն ազգային արժեքները գնահատող, հայրենասեր հայ մարդ է. Արշակ ԿարապետյանԹուրքիայի նախագահը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է լինի միմյանց ամրապնդող դաշնակիցների միությունՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով Չնախատեսված այցեր եմ անելու ամեն տեղ. վարչապետը նախազգուշացրել է Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnր ԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Ընտրական ցուցակում ընդգրկված այն կուսակցականները, որոնք չեն հայտնվել անցողիկ տեղերում, կօգտագործեն կուսակցաշինության աշխատանքներում․ Ուժեղ Հայաստան Առողջության ապահովագրության բոնուսային համակարգ կներդրվի Այն, ինչ հնարավոր չէ «արտադրել» գործարանում. ինչպե՞ս է վստահությունը դառնում իրական մրցակցային առավելություն Նիկոլ Փաշինյանը վաղվանից արձակուրդում է
Ամենադիտված