Փորձագետները պարզել են, թե ինտիմ մազահեռացման ո՞ր տեսակն են նախընտրում տղամարդիկ
LifeՄիացյալ Նահանգների կոսմետիկական սրահներից մեկի մասնագետները պարզել են, որ տղամարդիկ խնամված ինտիմ սանրվածքները նախընտրում են մազահեռացումից:
Ըստ Huffington Post-ի, հարցմանը մասնակցել է 1000 տղամարդ: Հարցվածների 43%-ը հայտարարել է, որ նախընտրում է «բերմուդյան եռանկյունի» ինտիմ կտրվածքը (մազերի եռանկյունի՝ կողքերից մազահեռացմամբ), 17%-ը նախընտրում է գիծը, 14%-ը՝ սրտի ձեւը եւ միայն 12%-ն է նախընտրում մազերի ամբողջական հեռացումը (բրազիլական էպիլյացիա):
Այս նորությունը դուր կգա այն աղջիկներին, ովքեր ցավագին զգացողությունների պատճառով բրազիլական էպիլյացիա չեն կատարում: Մեղրամոմի օգնությամբ ամբողջական մազահեռացումը նաեւ գրգռվածություն է առաջացնում եւ կարող է մաշկային վարակների զարգացման պատճառ դառնալ: