Սպիտակ տոպով Քլոե Քարդաշյանը ցուցադրել է մարզված մարմինը (լուսանկարներ)
LifeStyle.news.am-ը գրում է .
Իզուր չէ, որ Քլոե Քարդաշյանն իր ժամանակի մեծ մասը անցկացնում է մարզասրահում։ Դրա շնորհիվ այսօր հեռուստաաստղը պարծենում է սլացիկ մարմնով եւ հպարտությամբ ցուցադրում է իր կանոնավոր, քրտնաջան մարզումների արդյունքը։

Երեկ 32-ամյա գեղեցկուհուն տեսել են Լոս Անջելեսում, երբ Քլոեն գնացել էր Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի նկարահանման ստուդիա։ Քլոեն ներկայացել էր սպիտակ կիպ, խորը կտրվածքով տոպով եւ ջինսե կարճ տաբատով (այստեղ ակամայից հիշում ես Լանա Դել Ռեյի «Blue Jeans» երգը)։

Իսկ ինչն է ապահովում կանացի տեսքը։ Իհարկե, սեւ բարձրակրունկները։

Եվ այս համադրությունն ընդգծել է նրա գեղեցիկ կազմվածքը։

Իսկ նկարահանումների ավարտից հետո Քլոեն վերադարձել է սեւ տոպով։

Ինչու ոչ, երբ մի հագուստ հավանում ես, կարելի է միանգամից երկուսը գնել։
