Հատուկ կարտոֆիլի սիրահարների համար . Կարտոֆիլ ֆրի ջեռոցում
LifeԲաղադրիչներ
- կարտոֆիլ - 8 հատ (մեծ)
- ձվի սպիտակուց - 2 հատ
- պապրիկա - 0,5 թ/գդ
- պղպեղ չիլի - 0,5 թ/գդ
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- աղ - ըստ ճաշակի
- ռեհան - 0,5 թ/գդ
- մաղադանոս - 0,5 թ/գդ
- ձիթայուղ - տապակին քսելու համար
Պատրաստման եղանակ
- Չափաբաժինները` 4: Կարտոֆիլը լվանում ենք, կեզևազատում և կտորների բաժանում։

- Ձվի սպիտակուցները հարում ենք, լցնում կարտոֆիլի վրա և լավ խառնում։

- Այնուհետև լցնում ենք համեմունքների խառնուրդը և լավ խառնում ենք։

- Զանգվածը դնում ենք յուղապատ տապակի մեջ։ Եփում ենք մինչև 220 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 40 րոպե կամ մինչև կարտոֆիլը պատրաստ լինի։ Յուրաքանչյուր 7-10 րոպեն մեկ անգամ թիակով զգուշորեն խառնում ենք։

- Բարի ախորժակ:
