ԻԼԻՊ-ի զինյալները հայտնել են, թե որ քաղաքում կլինի հաջորդ ահաբեկչական հարձակումը
ՄիջազգայինԻԼԻՊ-ի զինյալները հրապարակել են տեսանյութ, որում պատմել են խմբավորման ծրագրերի մասին: Այդ մասին հաղորդում է Daily Mail-ը:
Տեսանյութում հաղորդվում է, որ ահաբեկիչների հաջորդ թիրախը Մարսելն է լինելու: Նաև նոր ահաբեկչական հարձակումներ են նախատեսվում Փարիզում և Նիսում:
Տեսագրության մեջ ԻԼԻՊ-ի գրոհայինները հաստատում են Նիսում ահաբեկչական հարձակման մեջ իրենց մասնակցությունը, որի ընթացքում զոհվել է ավելի քան 80 մարդ: