27-ամյա հնդիկը ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդ (լուսանկարներ)
LifeTert.am-ը գրում է .
Մեծ Բրիտանիայի Սաութպորտ քաղաքում կայացել է «Միստր աշխարհ» գեղեցկության մրցույթը, որտեղ հաղթող է ճանաչվել Հնդկաստանի 27-ամյա ներկայացուցիչ Ռոհիթ Խանդելվալը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցել է 46 երկրի ներկայացուցիչ, որոնց բոլորին իր գրավչությամբ և հմայքով գերազանցել է հնդիկ երիտասարդը:
Հայտնի է, որ Հայդերաբադում բնակվող Ռոհիթն արդեն 2 տարի զբաղվում է մոդելային գործով, ինչպես նաև իր ուժերը փորձում է դերասանական ոլորտում:
«Այնքան հպարտ եմ ինձ զգում այս կոչմանն արժանանալու համար»,- ասել է բարետես երիտասարդը` հույս հայտնելով, որ հաղթանակի փաստը շատ կուրախացնի իր համերկրացիներին:
Նշվում է, որ մրցույթում 2-րդ հորիզոնական զբաղեցրել է Պուրետո Ռիկոյի ներկայացուցիչը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է 26-ամյա մեքսիկացի Ալդո Ռամիրեսը:








