Թուրքիայի խորհրդարանը հաստատել է արտակարգ դրություն հայտարարելու Էրդողանի առաջարկը
ՄիջազգայինԹուրքիայի խորհրդարանի անդամները հավանություն են տվել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտակարգ դրություն հայտարարելու մասին առաջարկին:
Ինչպես հաղորդում է Interfax-ը, Էրդողանն առաջարկել էր Թուրքիայում արտակարգ դրություն հայտարարել երեք ամսով: Թուրքիայի Ազգային Մեծ խորհրդի 346 պատգամավորներ կողմ են քվեարկել նախագահի առաջարկությանը, իսկ 145-ը' դեմ:
Հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարարների կողմից Թուրքիայում ձեռնարկված ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ վերջին տվյլաներով զոհվել է 290 թուրք քաղաքացի, սպանվել է 100-ից ավելի խռովարար, մոտ 1,5 հազար մարդ վիրավորվել է: Թուրքական իրավապահ մարմիններն արդեն ձերբակալել են մոտ 8 հազար մարդու, որոնցից 118-ը գեներալներ եւ ծովակալներ, բերման են ենթարկվել 2 հազար 854 դատավորներ եւ դատախազներ: Հուլիսի 20-ից 21-ի գիշերը Թուրքիայում երեք ամիս ժամկետով արտակարգ դրություն է մտցվել: