Ռուսաստանը եւ Ադրբեջանը քննարկել են բարձր մակարդակով առաջիկա հանդիպման մանրամասները
Ուշադրության կենտրոնումՌուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են բարձր մակարդակով առաջիկա հանդիպման մանրամասները:
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 21-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հեռախոսազրույցը Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆովի հետ: Քննարկվել են Բաքվում նախատեսվող Ռուսաստան-Ադրբեջան-Իրան բարձր մակարդակով հանդիպման նախապատրաստման հարցերը, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների մի շարք ուղղություններ: