Կիրկորովը, Բիլանը , Լեպսը՝ Ռուսաստանի ամենահարուստ աստղերի ցուցահանդեսում (լուսանկարներ)
LifeWnews.am-ը գրում է .
Ամեն տարի ռուսական աստղերը պայքարում են հանդիսատեսի սիրո եւ մեծ հոնորարների համար։
Forbes-ը հրապարակել է ռուս ամենահարուստ աստղերի ցանկը, որը գլխավորում է հայտնի թենիսիստուհի Մարիա Շարապովան, ում ունեցվածքը գնահատվում է գրեթե 22 միլիոն դոլար։
Նրան հաջորդում է Ալեքսանդր Օվեչկինն իր 12 միլիոն դոլար կարողությամբ։

Եռյակը եզրափակում է «Լենինգրադ» խմբի մենակատար Սերգեյ Շնուրովը։ Մեկ տարվա ընթացքում նրան հաջողվել է եկամուտն ավելացնել չորս անգամ՝ այն հասցնելով 11 միլիոն դոլարի։


Հոկեիստ Եվգենի Մալկին. եկամուտը՝ 9,9 մլն դոլար

Գրիգորի Լեպսի կարողությունը 9 մլն դոլար է

Ֆիլիպ Կիրկորովի եկամուտը կազմում է 7,6 մլն դոլար

Մոդել Նատալյա Վոդյանովան 7 միլիոն դոլար կարողություն ունի

Երգչուհի Զեմֆիրան՝ 6 միլիոն

Երաժիշտ Նիկոլայ Բասկովը՝ 4,7 մլն դոլար

Դիմա Բիլանի եկամուտը կազմում է 4 միլիոն դոլար